• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մակունցի հեռավար հանդիպումը կոնգրեսական Շիֆի հետ

29 սեպտեմբերի, 2021
Դեսպան Մակունցի հեռավար հանդիպումը կոնգրեսական Շիֆի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում ունեցավ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։

Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն հայտնեց նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է ներառվի 2022 թվականի Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում:

Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրները և այդ համատեքստում ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Այդ առումով կոնգրեսական Շիֆը հայտնեց իր վճռականությունը և պատրաստակամությունը` շարունակելու իր ջանքերը Հայաստանի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: