• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մակունցի ուղերձը՝ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30ամյակի առթիվ

07 հունվարի, 2022
Դեսպան Մակունցի ուղերձը՝ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30ամյակի առթիվ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի ընկերներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Այս հիշարժան օրը հնարավորություն է ընձեռում հետադարձ հայացք գցել անցյալ տասնամյակների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին և ուղենշել ընդհանուր արժեքների վրա խարսխված մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարները:
Ավելի քան մեկ դար, Միացյալ Նահանգները կարևորագույն ներդրում են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի վերականգնման, աջակցության ու զարգացման գործում: Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ամերիկյան քաղաքական, տնտեսական ու մարդասիրական շարունակական աջակցությունը կենսական է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Մասնավորապես կառանձնացնեինք աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների հարգմանն ուղղված մեր ջանքերին:
Հայոց ցեղասպանությանը հաջորդած դժվար օրերին, Միացյալ Նահանգներն, իր հյուրընկալ դռները բացեց տասնյակ հազարավոր հայ փախստականների առջև` հնարավորություն ընձեռելով նրանց բնակություն հաստատել ու կրթություն ստանալ ԱՄՆ-ում, ինչն իր հերթին ամուր հիմք ծառայեց ամերիկահայերի համար իրենց ներդրումն ունենալ մի շարք ոլորտների զարգացմանը: Այսօր ամերիկահայ համայնքը նաև յուրօրինակ կամուրջ է հանդիսանում մեր երկու երկրների միջև:
2021թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև 2019թ. դրան նախորդած ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված երկկուսակցական բանաձևերը նշանակալի էին աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի համար: Մենք նաև համոզված ենք, որ այս ճանաչումը վերահաստատեց Միացյալ Նահանգների դերը՝ որպես բարոյական արդարության համաշխարհային առաջնորդ:
Այս երեսուն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ու Միացյալ Նահանագները համագործակցել են մի շարք բնագավառներում, որոնք Հայաստանին հնարավորություն են ընձեռել ամրապնդվել որպես ինքնիշխան ու ժողովրդավար պետություն: Համատեղ ջանքերով մենք աշխատել ենք, որպեսզի ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները, պայքարել ենք կոռուպցիայի դեմ, խթանել ենք մարդու իրավունքները, հասցեագրել մարդասիրական խնդիրներ, կրթական ու մշակութային ծրագրերով դռներ բացել, ընդլայնել երկկողմ գործակցությունը:
2019թ-ին մենք մեր հարաբերությունները բարձրացրեցինք ամբողջովին նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, ինչը հնարավորություն ընձեռեց մեր կառավարություններին մի շարք ոլորտներում առավել խոր համագործակցություն հաստատել: Մենք վստահ ենք, որ օրենսդիր մարմինների միջև հաստատված համագործակցությունը մեր հարաբերությունների շարունակական զարգացման համար մեկ այլ կարևոր ուղղություն է հանդիսանում:
Միացյալ Նահնագները Հայաստանի համար կարևոր գործընկեր է նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որի ջանքերն այդ ձևաչափում միտված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու վերջնական կարգավորման ու տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը ապահովելու համար:

Հարգելի ընկերներ,
Այսօր առավել քան տեղին է մեր անկեղծ երախտիքի խոսքը հղելու բոլոր այն գործիչներին, պետական այրերին, անհատներին ու կազմակերպություններին, որոնք տասնամյակներ շարունակ իրենց անխոնջ ջանքն են գործադրել՝ երկկողմ հարաբերությունները ներկայիս փուլին հասցնելու համար: Մենք ունենք լավ ու ամուր հիմք՝ մեր սերտ համագործակցությունը շարունակելու համար:

Շնորհավոր 30ամյակ:

Դեսպան՝
Լիլիթ Մակունց

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: