• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում

11 նոյեմբերի, 2024
Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 11-ին Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը` ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ:
Հանդիպմանը ներկա էին դեսպան Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը։
Կողմերը մտքեր փոխանակեցին երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարվեց կոնկրետ համատեղ նախագծերի իրագործմանը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ԵՊՀ-ի և Ջորջթաունի Համալսարանի միջև ավելի խոր և երկարաժամկետ համագործակցության համար: Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին Ջորջթաունի համալսարանի՝ Դիկրան Իզմիրլյանի անվան Գործարարության և գլոբալ հարցերի ծրագրի արդյունավետությունն արագ փոփոխվող համաշխարհային և գործարար միջավայրում ապագա առաջնորդներ կրթելու հարցում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: