• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարությունը՝ Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում

08 հոկտեմբերի, 2026
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարությունը՝ Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը՝ համախմբելով ԱՄՆ պետական կառույցների ներկայացուցիչներին, դիվանագիտական համայնքի անդամներին, հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներին և Հայաստանի բարեկամներին։
 
Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության տարեդարձին, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև խաղաղության, անվտանգության, տնտեսական զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը։
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։
 
Իր ելույթում դեսպան Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի անկախության պատմական նշանակությունը և անդրադարձել Հայաստանի զարգացման ներկայիս ուղուն՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու պահպանումը՝ որպես տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովուրդների միջև համագործակցության հիմնարար նախապայման։
Դեսպանն ընդգծել է ՀՀ–ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության խորացման կարևորությունը՝ առանձնահատուկ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովին, «ԹՐԻՓՓ» նախաձեռնությանը։
 
Անդրադառնալով երկկողմ ոլորտային համագործակցությանը՝ մյուս բանախոսները խոսել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև սուպերբանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, ենթակառուցվածքների և հազվագյուտ հանքանյութերի ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ սա նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ դեսպանության և Աստվածաշնչի թանգարանի միջև համագործակցությանը։ Այս թեմայով հայտարարություններով են հանդես եկել դեսպան Մկրտչյանը և թանգարանի գործադիր տնօրեն Մատիաս Պերտուլան։
 
Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել Արթուր Հակոբյանը, Արաքսյա Ամիրխանյանը՝ մաեստրո Արմեն Մարտիրոսյանի և նրա նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը՝ ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: